Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հեղափոխական փոփոխություններ են տեղի ունենում քաղավիացիայի ոլորտում, երբ Հայաստանում կա 18 եվրոյով դեպի Կիպրոս տոմս, 25 եվրոյով՝ դեպի Հռոմ, այդ ամենը տեղի է ունեցել ի հեճուկս պետական կառավարման համակարգի:
Վարչապետը այդ ամենին զուգահեռ ընդգծել է, որ պետական կառավարման համակարգում կան շատ օղակներ, որոնցից պետք է օր առաջ ազատվել, և այդ օղակներից կամաց-կամաց ազատվում են:
«Պետական կառավարման համակարգի աշխատողների 90 տոկոսը այն նույն մարդիկ են, որոնք վերջին 10 տարում աշխատել են, իսկ ի՞նչ է փոխվել նրանց կյանքում: Փոխվել է այն, որ շատերը բողոքում են, որ նախկինում փող էին աշխատում, ներկայումս փող չեն աշխատում»,- ընդգծել է վարչապետը: