Քաղաքացիներն այսուհետ կարող են ՀՀ պետական համակարգում խնդիրների մասին ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը տեղեկացնել Messenger հավելվածի միջոցով:
«ՀՀ ՊՎԾ դիմումների և քաղաքացիների ընդունելության բաժնի նորաբաց ֆեյսբուքյան էջում դուք կարող եք ուղարկել Ձեր հանրագիրը՝ հետևելով հետևյալ հրահանգներին․
1. «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն լրացրեք ձեր՝
Անունը`
Ազգանունը`
Բնակության հասցեն`
Հեռախոսահամարը`
և էլ.հասցեն`
2. հայերեն լեզվով գրեք ձեր դիմումը և ուղարկեք այն:
Դիմումների և քաղաքացիների ընդունելության բաժնի աշխատակիցները նամակը ստանալուն պես կապ կհաստատեն ձեզ հետ:
Հիշեցնենք, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայություն կարող եք դիմել նաև՝
ուղարկելով ձեր կողմից ստորագրված հանրագիրը
ք. Մաշտոցի 47 հասցեով,
supervision.am կայքի միջոցով,
կամ զանգահարելով՝ 010 313131 հեռախոսահամարով:
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ձեր անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորվում է»,- նշված է հայտարարության մեջ: