Հնդկաստանից Հայաստան՝ խաղաղություն բերելու համար: Մոտ14 հազար կիլոմետր ոտքով անցնելու խաղաղասերների նպատակը մեկն է՝ աշխարհին քարոզել ամենահայտնի հնդիկ գործչի՝ Մահաթմա Գանդիի գաղափարները: Հայաստանից հետո քայլարշավի մասնակիցները խաղաղություն կտանեն Վրաստան. Ադրբեջանը հրաժարվել է նրանց ընդունելուց: