Ազգային ժողովում այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով համայնքին նվիրատվության մասին տեղեկությունը հրապարակային դարձնելու նախագծին, նշեց, որ այն կարևոր է, բայց կցանկանար, որ բոլոր նվիրատվությունները, այդ թվում՝ մեքենաները՝ կլինի «ԿամԱԶ» թե այլ, հաստատվեն նաև ավագանիով: «Մենք նախկինում ունեցել ենք տխուր պատմություններ, որ նվիրատվություն արված տեխնիկան, գույքը հետո պատահաբար հայտնվել է այս կամ այն պաշտոնյայի դաչայում»,- ընդգծեց Զոհրաբյանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախագծի համահեղինակ Սոնա Ղազարյանն արձագանքեց Ն. Զոհրաբյանին՝ նշելով. «Տիկին Զոհրաբյան, 12 տարի խորհրդարանում եք, եթե նախկինները նվիրատվությունները վերցնում տանում էին իրենց տուն, քննիչ հանձնաժողով ստեղծեիք»: Ղազարյանն ընդգծեց, որ նախագծում առաջինից երկրորդ ընթերցում լրացումներ կարվեն: