Ազգային ժողովում այսօր քննարկվել է պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի, Վարդան Վարդանյանի, Տիգրան Ստեփանյանի, Հրանտ Մադաթյանի, Դավիթ Մանուկյանի, Ջանիբեկ Մադաթյանի և Սոնա Ղազարյանի օրենքի նախագիծը, որով առաջարկվում է լրացում կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը ներկայացրեց, որ նախագծով առաջարկվում է ապահովել համայնքներին կատարվող նվիրատվության կամ նվիրաբերությունների գործընթացի թափանցիկությունը: Համայնքի սեփականության գոյացման աղբյուրների մասին հոդվածում առաջարկվում է ավելացնել պարբերություն, որով համայնքի ղեկավարը մեկ շաբաթվա ընթացքում օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկը գերազանցող նվիրատվության կամ նվիրաբերության մասին տեղեկատվությունը դարձնի հրապարակային քաղաքացիների համար՝ զետեղելով այն համացանցային կայքում կամ այն փակցնել համատիրության պատին: