Fox News-ն անդրադարձել է Եվրոպայի ամենամահաբեր քաղաքների հանցավոր վիճակագրությանը: Միացյալ Նահանգների վիճակագրության հետ համեմատելիս եվրոպական քաղաքները կարող են առավել անվտանգ համարվել այն տեսանկյունից, թե քանի սպանություն է գրանցվում բնակչության որոշակի քանակի դեպքում: Այս առումով եվրոպական ոչ մի քաղաք չի ընդգրկվել «50 մահաբեր» մեգապոլիսների ցանկում վատագույն հանցավոր վիճակագրությամբ:
Եվ, այնուամենայնիվ, ահա եվրոպական այն մահաբեր քաղաքները, որոնց հանցավոր վիճակագրությունն ամենաբարձրն է Եվրոպայում:
Վիճակագրությունը հրապարակել է ՄԱԿ-ի՝ հանցավորության ու թմրամիջոցների թրաֆիքինգի հարցերի գրասենյակը:
10. Ամստերդամ, Նիդեռլանդներ
Այս քաղաքն անվտանգության առումով 10-րդն է, որտեղ 100 հազար բնակչի առումով սպանությունների թիվը 2.2 տոկոս է: Փաստացի դա նշանակում է՝ 2019-ին Ամստերդամում տեղի է ունեցել 16 սպանություն: «Գիշերային մեղքի» համար Ամստերդամը հաճախ գրավում է նաև ոչ խաղաղ ու անմեղ զբոսաշրջիկների, ինչն էլ Նիդեռլանդների մայրաքաղաքը դարձրել է հանցավոր քաղաք:
9. Բուդապեշտ. Հունգարիա
Բուդապեշտում սպանությունների վիճակագրությունը նույնպես հասել է 2.2 տոկոսի՝ 100 հազար բնակչի հաշվով: Հունգարիայի իշխանությունները հայտնել են, որ 2017-ին տեղի է ունեցել 99 սպանություն: Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի բնակչությունը կազմում է 1.75 միլիոն: Այն հայտնի է իր ջերմային բաղնիքներով, որին անվանում են «Արևելյան Եվրոպայի Փարիզ»: Չնայած դրան, ոստիկանությունը հայտնել է 2017-ին մոտ 62 հազար հանցագործությունների մասին:
8. Տամպերե, Ֆինլանդիա
Թեպետ ֆիննական այս քաղաքի բնակչության թիվը հասնում է 236 հազարի, այնուամենայնիվ, սպանությունների ցուցանիշը 2.2 տոկոս է: Ֆինլանդիայի հանցավոր վիճակագրությունն ամենաբարձրն է հյուսիսային եվրոպական երկրների շարքում:
7. Բելֆասթ, Հյուսիսային Իռլանդիա
Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաք Բելֆասթում հանցավորության վիճակագրությունը 100 հազար բնակչին 2.4 տոկոս է: Ընդ որում՝ քաղաքի բնակչության թիվը 300 հազար է:
6. Ցելե, Սլովենիա
Ցելեն մեծությամբ երրորդ քաղաքն է Սլովենիայում: Այս բնակավայրի ցուցանիշը 2.6 տոկոս է 2017-ի տվյալով: Ճիշտ է, այս պարագայում «օգնել են» հարակից բնակավայրերը, քանի որ միայն Ցելեի բնակչությունը ընդամենը 38 հազար է:
5. Դեբրեցեն, Հունգարիա
Դեբրեցեն Հունգարիայում Բուդապեշտից հետո մեծությամբ երկրորդ քաղաքն է: Այստեղ սպանությունների տոկոսը 3 է: Հունգարիայի մշակութային կենտրոն համարվող բնակավայրի բնակչության թիվը 202 հազար է:
4. Մարսել, Ֆրանսիա
Մարսելը միջերկրածովյան ամենազբաղված նավահանգիստներից մեկն է, որը ներքաշված է այնպիսի հանցավորության մեջ, ինչպիսին թմրամիջոցների առևտուրն է: Այն Թուրքիայի տարածքից ժամանող հերոինի համար «ֆրանսիական ուղու» մասն է կազմում: Թմրամիջոցները նախ գալիս են Ֆրանսիա, որտեղից էլ՝ ԱՄՆ ու Կանադա: Թեպետ այսօր Մարսելը դարձել է զբոսաշրջության կարևորագույն ուղղություն, այն նաև ունեցել է սպանությունների վիճակագրություն, որը կազմել է 3.5 տոկոս:
3. Կլայպեդա, Լիվտա
Հենց Լիտվայի երեք քաղաքներն են զբաղեցրել ոչ պատվաբեր երեք հորիզոնականները՝ ձեռք բերելով Եվրոպայի ամենամահաբեր քաղաքների վիճակագրությունը: Այս քաղաքում սպանությունների ցուցանիշը 3.9 տոկոս է:
2. Վիլնյուս, Լիտվա
Հանցագործությունների մեծամասնությունը գրանցվում են Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի հին հատվածում, որտեղ էլ մշտապես զբոսաշրջիկների կուտակումներ են լինում: Դա էլ հանգեցնում է տարբեր հանցագործությունների: Այստեղ հանցագործությունների վիճակագրությունը կազմում է3.9 տոկոս: Վիլնյուսի բնակչությունը հասնում է 700 հազարի:
1. Կաունաս, Լիտվա
Այս քաղաքը դարձել է ամենամահաբերը Եվրոպայում: Կաունաս քաղաքի հանցավորության ցուցանիշը հասել է 5.4 տոկոսի: Ընդ որում՝ սա մեծությամբ երկրորդ քաղաքն է Լիտվայում, որի բնակչությունն ընդամենը 383 հազար է:
Համեմատության համար հարկ է նշել, որ Միացյալ Նահանգների ամենամահաբեր քաղաքը Սենթ Լուիսն է՝ Միսսուրի նահանգում, որտեղ սպանությունների ցուցանիշը հասնում է 60.9 տոկոսի: