Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունքում ավստրալացի գիտնականները լաբորատորիայում ստեղծել են նոր կորոնավիրուս: Հետազոտողները վստահ են, որ դա կօգնի Ավստրալիայում վարակների հայտնաբերմանը և համաճարակի դեմ միջազգային պայքարին: Ենթադրվում է, որ շուտով հիվանդությունը կարող է ախտորոշվել վաղ փուլում՝ նախքան ախտանիշների առաջացումը: Նմուշը կհանձնվի Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը:
Մինչև այդ ՀՀ առողջապահության նախարարությունը Հայաստանում կորոնավիրուսով չհիվանդանալու և դեպքերի ներկրումը կանխելու համար հորդորում է.
-
միջազգային ուղևորություններ ծրագրելիս` հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը,
-
եթե գտնվում եք Չինաստանում, հատկապես՝ Ուհան կամ հարակից քաղաքներում, ապա խուսափե´ք կամ բացառե՛ք կենդանական (հատկապես՝ ծովամթերքի) շուկաներ այցելելուց,
-
օգտագործե´ք միայն լավ եփված սնունդ, շշալցված ջուր,
-
խուսափե´ք շնչառական վարակներով հիվանդների հետ սերտ շփումից,
-
մի այցելե´ք կենդանաբանական այգիներ կամ մի մասնակցե´ք մշակութային միջոցառումների, որտեղ ներգրավված են կենդանիներ,
-
օգտագործե´ք անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),
-
լվացե´ք ձեռքերը դրսից տուն գալիս և սնունդ ընդունելուց առաջ,
-
գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմե´ք բժշկի,
-
մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
-
եթե վերադարձել եք Չինաստանից և ձեզ մոտ առկա են գրիպանման հիվանդություններին բնորոշ ախտանշաններ, ապա դիմե´ք բժշկական օգնության՝ նշելով ճամփորդության մասին: