Սիմֆերոպոլից Մոսկվա թռիչք իրականացնող S7 ուղևորատար օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում: Կին ուղևորը սպառնացել է պայթեցնել իրեն և օդանավի բոլոր ուղևորներին:
Շրջանի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչներից մեկը հայտնել է. «Կին ուղևորներից մեկը սպառնում էր պայթեցնել օդանավը»:
Օդանավում եղել է 195 ուղևոր: Կինը դուրս է եկել օդանավի սրահի միջանցք ու հայտարարել, որ իր մոտ պայթուցիկ սարք կա:
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվել: