Ալժիրի հյուսիսարևելյան հատվածում ավիավթարի է ենթարկվել Սու-30 կործանիչ: Ռազմական օդանավի երկու օդաչուներն էլ մահացել են: Օդային աղետի պատճառը դեռևս հայտնի չէ: Սու-30 կործանիչը ռուսական արտադրության է: Այս ռազմական օդանավերն Ալժիրի ռազմաօդային ուժերում հայտնվել են տասնամյակներ առաջ: