Կորոնավիրուսի բացահայտման լաբորատոր թեստեր այս պահին Հայաստանում առայժմ չկան, բայց Առողջապահության փոխնախարարը նշում է, որ դրա անհրաժեշտությունն էլ շատ խիստ չի զգացվում, որովհետև Հայաստանը համարվում է ցածր ռիսկայնության երկիր:
Ի դեպ, ՀՀ ԱԳՆ-ն այս պահին բանակցում է, որ Հայաստանին էլ հնարավորինս շուտ թեստեր տրամադրվեն: Մասնագետներն ասում են, որ եթե մինչ այդ անհրաժեշտություն լինի՝ հիվանդից վերցված նմուշները կուղարկվեն Եվրոպայի լաբորատորիաներ: Միջոցառումներ են ձեռնարկվում նաև օդանավակայանում:
Ինչ վերաբերում է Չինաստանի 2 քաղաքացիներին, որոնք այս պահին հսկողության ներքո են գտնվում Հայաստանում, նշվում է, որ գործ ունենք զբոսաշրջիկների հետ: