Չինացիներն այլևս չեն կարող մուտք գործել Ռուսաստան: Ռուսաստանի տուրօպերատորները դադարեցրել են զբոսաշրջային նոր խմբերի ընդունումը երկիր՝ կապված Չինաստանում կայծակնային արագությամբ տարածվող կորոնավիրուսի հետ: Այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի զբոսաշրջության միությունը:
«Դեռ երեկ մեզ մոտ էին գալիս ինչ-որ խմբեր, ստուգվում էին առանց վիզային ռեժիմի ցուցակները: Այժմ բոլոր ցուցակները չեղարկվել են, դեպի Ռուսաստանի չինացիների բոլոր խմբերի այցերը դադարեցվել են»: