«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, ՔՊ կուսակցության անդամ Հենրիկ Հարթենյանի կողմից ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր լուսանկարը տարածելու միջադեպի առնչությամբ:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկող հանձնաժողովն անընդունելի է համարում «Իմ քայլը» ավագանու խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան հայտարարությունը, որը միանշանակ հակասում է կուսակցության որդեգրած արժեքներին և սկզբունքներին: Ատելության խոսքն ու անհանդուրժողականությունը խիստ դատապարտելի են: Միջադեպը կքննվի վերահսկող հանձնաժողովում»,- ասված է գրառման մեջ:
Նշենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանն իր Ֆեյսբուքի էջում տեղադրել էր Հրայր Թովմասյանի դստեր լուսանկարը և գրել. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»: