Հայաստանը պետք է ունենա ուժեղ քաղաքացիական ավիացիա, և դրանում կարևոր դեր են խաղալու հմուտ մասնագետները: Կոմիտեն երկու ծրագիր է իրականացնում ավիացիայի ոլորտի մասնագետների համար: Օդաչու դառնալ ցանկացողները հնարավորություն ունեն անվճար կրթություն ստանալ Ռուսաստանում: Փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը փետրվարի 5-ն է: