Պատմամշակութային կորուստ Բրատիսլավայում: Սլովակիայի ազգային թանգարանից անհետացել են 1 միլիոն եվրո արժողությամբ պատմական մետաղադրամներ: Դեպքի առնչությամբ քննություն է սկսվել: Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ այժմ հավաքվում է քննության համար անհրաժեշտ տեղեկատվությունը: Իրավապահ մարմիններն այլ մանրամասներ չեն հայտնել: