Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում անցկացվող ասուլիսի ժամանակ ընդծել է, որ Կառավարության մշակած «10 միլիոն ծառատունկ» ծրագրով մինչև 2020-ի հոկտեմբերի 10-ը Հայաստանի ամբողջ տարածքում կտնկվի 10 մլն ծառ. ծրագիրն արդեն գործնական փուլ է մտել: Որոշ ընկերություններ պատրաստակամություն են հայտնել մասնակցելու ծառատունկին, տնկիներ ձեռք բերելու համար համաձայնություն է ձեռք բերվել Իրանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի ու Վրաստանի հետ։ 2019-ին առաջին անգամ պետբյուջեից անտառվերականգնման և անտառապատման աշխատանքների կատարման նպատակով «Հայանտառ» ՊՈԱԿ-ին հատկացվել է 424 մլն դրամ: Աշխատանքների իրականացման համար 940 աշխատակից ընդունվել է սեզոնային աշխատանքի: