19 տարի առաջ այս օրը՝ հունվարի 25-ին, Հայաստանն անդամակցեց Եվրոպայի խորհրդին:
2013 թ. մայիսի 16-ին մեր երկիրը վեց ամիս ժամկետով ստանձնել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը: Հայաստանն ակտիվորեն ներգրավված է Եվրոպայի խորհրդի կանոնադրական մարմինների, ինչպես նաև միջկառավարական գործակցության փորձագիտական կոմիտեների աշխատանքներում և հանդես է գալիս կազմակերպության գործունեության ու դերակատարության համար կարևոր նշանակություն ունեցող նախաձեռնություններով։
Ստրասբուրգում գործում է ԵԽ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը: Երևանում գործում է Եվրոպայի խորհրդի գրասենյակը։