Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է ԱՄՆ տիեզերական ուժերի զինանշանը, որը հանրությունն անմիջապես սկսել է համեմատել 60-ականների Star Trek («Աստղային ճանապարհ») սերիալից վերցված նկարի հետ: Դոնալդ Թրամփը զինանշանը տեղադրել է Twitter-ի իր միկրոբլոգում: Սոցցանցի մյուս օգտատերերն անմիջապես հայտնել են, որ զինանշանը տարօրինակ կերպով նման է գիտաֆանտաստիկ հեռուստասերիալի խորհրդանիշին: