Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր, ներկայացնելով 100 փաստերը, նշել է նաև, որ ավտոտրանսպորտային միջոցների ձևակերպումները տեղափոխվել են ՊԵԿ հյուսիսային մաքսատուն-վարչություն, ինչի արդյունքում երրորդ երկրներից Հայաստան ներմուծվող տրանսպորտային միջոցների հոսքը աստիճանաբար վերաուղղվել է դեպի Գյումրի: 2019 թվականի ընթացքում Հայաստան է ներմուծվել 189.018 ավտոմեքենա, ինչը շուրջ երեք անգամ գերազանցում է 2018 թվականի ցուցանիշը։