Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունվարի 25-ին, Կապանում իր վեցերորդ ասուլիսի ժամանակ ընդգծել է, որ 2019-ին կառուցվել և հիմնանորոգվել է 350 կմ ավտոճանապարհ, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգվել է ևս 110 կմ ճանապարհ, այսինքն` կառուցվել է շուրջ 460 կմ ճանապարհ: 2019-ի պետական նշանակության հիմնանորոգված ավելի քան 350 կմ ճանապարհը այնքան է, որքան 2015, 2016, 2017 թվականներին հիմնանորոգվածները միասին վերցված: Փաստացի մեկ տարում կատարվել է այնքան աշխատանք, որքան նախկինում կատարվում էր 3 տարում: