Կրթությունը լավագույն ներդրումն է, որ կարող ենք ունենալ մեր հաջողության համար: Այդ մասին Ֆեյսբուքում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ հիշեցնելով, որ այսօր Կրթության միջազգային օրն է:
«Մենք ամեն ինչ անելու ենք, որ տարիներ հետո Հայաստանի կրթական համակարգը կարողանա ապահովել մեր երկրի տաղանդավոր անհատների լավագույն ապագան: Համակարգային բարեփոխումներ սկսել ենք տարբեր մակարդակներում` նախադպրոցական կրթություն, հանրակրթություն, բարձրագույն կրթություն:
Սպասվող փոփոխությունների մասին դեռ շատ ենք խոսելու, իսկ մինչ այդ օգտագործենք ամեն օր մի նոր բան սովորելու անսպառ հնարավորությունները, որ 21-րդ դարը նվիրել է մեզ: