Ցուցադրվող կադրերում Շառլ դե Գոլն ու Կոնրադ Ադենաուերն են. 1963-ի հունվարի 22-ին ստորագրում են հաշտության համաձայնագիրը, որով վերջ են դնում Ֆրանսիայի ու Գերմանիայի միջև դարավոր թշնամանքին:
Եթե չհաշտվեին, այօրվա Եվրոպան չէր լինի այնպիսին, ինչպիսին այժմ կա՝ համոզված է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը:
ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆն էլ երեխաների առջև հանդես է գալիս պատմական ակնարկով՝ հասնելով մինչև Ֆրիդրիխ Երկրորդին:
Երկու դեսպանները Ֆրանս-գերմանական պատմական և արդեն 57-ամյա հաշտության տոնական օրը նշում էին Երևանի թիվ 119 դպրոցում, որտեղ դասավանդվում է թե՛ ֆրանսերեն, թե՛ գերմաներեն: