Վարորդական բալային համակարգը նոր է ուժի մեջ մտել, այնինչ քաղաքացիներն արդեն ճանապարհներ են որոնում օրենքը շրջանցելու համար: Օնլայն հայտարարություններ են տարածում, որ վարորդական իրավունք ունեն և չօգտագործված բալեր, պատրաստ են դրանք վաճառել ու ոստիկանությունում վկայել, թե խախտման ժամանակ իրենք են վարել ձեր ավտոմեքենան:
Հարցով զբաղվում են գլխավոր դատախազությունը և ոստիկանությունը: