Ռուսաստանում Տոմսկի շրջանի բնակելի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Ողբերգության հետևանքով մահացել է Ուզբեկստանի 10 քաղաքացի: Տեղեկությունը հրապարակել է ուզբեկական կողմը: Սակայն Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալով՝ զոհերի թիվը 11 է: Կրակը բռնկվել է գիշերային ժամերին փայտաշեն տնակում: