Սիրիայում ռմբակոծությունները շարունակվում են: Ահաբեկիչները հրթիռակոծել են Հալեպի երկու բնակելի թաղամասերը: Հարձակման զոհ է դարձել երեք մարդ՝ երկու կին և մեկ երեխա: Այս մասին տեղեկացնում է սիրիական պետական SANA գործակալությունը, որի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Սիրիայի բնակելի երկու թաղամասերի հրթիռակոծման հետևանքով մահացել են երկու կին և մեկ երեխա: Եվս երեք մարդ վիրավորվել է»: