Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է բանկային գաղտնիքին առնչվող օրենքի նախագիծն ընդունելու հարցը: Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն իր ելույթում ընդգծել է, որ չպետք է տպավորություն լինի, թե Հայաստանում վերացնում են բանկային գաղտնիքը, այլ հակառակը՝ դրանով ապահովվում է բանկային համակարգի հետագա առավել արդյունավետ զարգացումը: Նա նշել է՝ կարող են ժողովրդից հարցնել, թե արդյոք գո՞հ է բանկային համակարգից: «Բոլոր երկրները Եվրոպայի խորհրդի շրջանակում փորձում են առավել թափանցիկ վերահսկողություն ապահովել բանկային, ֆինանսական ոլորտում»,- ընդգծել է Վարդանյանը: