«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն արդեն հաստատված նոր առաջնորդ ունի: Ցանցն այսուհետև կգլխավորի Ամիր Մոհամմեդ Աբդուլ Ռահման ալ Մավլի ալ Սալբին: Նա ահաբեկչական խմբավորման հիմնադիր անդամներից մեկն է, որը ղեկավարել է Իրաքի եզդիական փոքրամասնության ներկայացուցիչների ստրկացման գործընթացն ու վերահսկում է աշխարհում տեղի ունեցող ահաբեկչական գործողությունները: Խմբավորման նոր պարագլուխը ծնունդով Իրաքի Թալ Աֆար քաղաքից է, սակայն ազգությամբ թուրքմեն է: Նա խմբավորման ղեկավարների շարքում այն եզակիներից մեկն է, որն արաբ չէ: Նոր ղեկավարի մասին հայտարարվել էր հոկտեմբերին՝ Բաղդադիի մահից անմիջապես հետո, սակայն խմբավորման շարքերում ոչ բոլորն էին ընդունում նրա թեկնածությունը: