Լիբիայի ազգային բանակի գլխավոր հրամանատար Խալիֆա Հաֆթարը նախապես չհայտարարված այցով մեկնել է Հունաստան: Այս մասին հաղորդում է AMHA լրատվական գործակալությունը, հավելելով, որ ժամանումից անմիջապես հետո Հաֆթարը հանդիպել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ:
«Մենք խաղաղասերներ ենք: Մենք եկել ենք այստեղ՝ խոսելու խաղաղության մասին».- լրագրողներին ասել է մարշալը՝ նախքան Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ հանդիպումը, որը նրան ընդունել է խորհրդարանական իր աշխատասենյակում:
Փոխանցվում է, որ բանակցություններ սկսելուց առաջ այլ հայտարարություններ չեն արվել, իսկ բուն բանակցությունները տևել են մոտ մեկ ժամ: