Երիտասարդ այս զույգը դեռ նոր էր ընտանիք կազմելու մասին մտածում, բայց արդեն որոշել էր, որ պիտի անպայման մանկատնից երեխա որդեգրի: Ամուսնացան, երեք երեխա ունեցան, բայց երեխա որդեգրել այդպես էլ չստացվեց:
Տարի ու կես առաջ իմանալով «Խնամատար ընտանիք» ծրագրի մասին՝ դիմեցին, մասնակցեցին հատուկ դասընթացներին ու մանկատնից ոչ միայն իրենց ուզած փոքրիկ աղջկան որդեգրեցին, այլև նրա եղբորը:
Համագյուղացիները զարմանում են, թե ինչպես է բազմանդամ ընտանիքը գլուխ հանում հոգսից, բայց զույգը երջանիկ է. վաղուց է ջնջել իր իսկ կենսաբանական ու խնամատար երեխաների տարբերությունը: