Disney ընկերության ղեկավարությունը որոշում է կայացրել կրճատել 20th Century Fox կինոստուդիայի անվան «Fox» բառը, որպեսզի ոչինչ չհիշեցնի նախկին սեփականատեր Ռուփերթ Մըրդոքին: Disney ընկերությունը չի ցանկանում, որպեսզի իր անունն առնչություն ունենա մեդիա հսկայի Fox News լրատվական ցանցի հետ: Disney-ը, սակայն, չի հստակեցրել իր պատճառները:
20th Century Fox-ը հայտնի է որպես «Ավատար» և «Տիտանիկ» ֆիլմերի արտադրող: Variety ամսագրի՝ Disney-ի աղբյուրի հավաստմամբ՝ «Fox» անունը նույնականացվում է Մըրդոքի հետ, հետևաբար՝ դա թունավոր է»: