Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պնդում է, որ ամբողջ քաղաքում գույքագրվում են այն կրպակները, որոնք ընդհանրապես փաստաթղթեր չունեն, և դրանք քիչ-քիչ հանվում են քաղաքից: Սրճարանները, որոնք ապօրինի զավթված են եղել հատկապես այգիներից՝ նույնպե՛ս: Ըստ քաղաքապետի՝ պրոցեսը երկար է լինելու, որովհետև դրանց քանակությունը շատ-շատ է:
Ինչ վերաբերում է քաղաքային տրանսպորտին, դրա հետ կապված հարցերը նույնպես լուծման ընթացքի մեջ են: Ճիշտ է, 2021-ին անհնար է ամբողջապես գործարկել այն ծրագիրը, որ պատկերացնում է քաղաքապետարանը, և որը նախագծել է բրիտանական հայտնի մի ընկերություն, բայց նույնիսկ այս տարի որոշ բաներ արդեն արվել են: Օրինակ՝ ձեռք է բերվել 100 ավտոբուս: