Ամերիկյան Boeing կորպորացիայի ղեկավարի պաշտոնից հեռացված Դենիս Մյուլենբուրգն ընկերության հետ կնքած պայմանագրի շրջանակում կստանա ավելի քան 60 միլիոն դոլար: Ամերիկյան կորպորացիան մասնավորապես հայտարարել է.
«Մենք շնորհակալ ենք Դենիսին Boeing ընկերությունում մոտ 35 տարվա աշխատանքի համար: Ազատումից հետո նա կստանա պայմանագրով սահմանված գումարը, սակայն չի ստանա 2019-ի ավարտին տրվող պարգևավճարը»:
Այսպիսով, Դենիս Մյուլենբուրգը, զրկվելով 14.6 մլն դոլարից, ձեռք է բերում 62.2 մլն դոլար:
Ընկերության նոր ղեկավարն ամերիկյան կորպորացիայից կստանա 7 մլն դոլար, եթե կարողանա վերականգնել Boeing 737 Max-ի թռիչքները, որի շահագործումը դադարեցվել էր երկու խոշոր ավիավթարների պատճառով: