2019 թ. դեկտեմբերին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 238,066 մարդ՝ 2018 թ. նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 6 տոկոսով:
2019 թ. դեկտեմբերին, 2018 թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 6 տոկոսով: Եթե 2018 թ. դեկտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 213.953 ուղևոր, ապա 2019 թ. դեկտեմբերի ցուցանիշը կազմել է 226.786 ուղևոր:
2019 թ. դեկտեմբերին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 11.280 մարդ: 2018 թ. նույն ամսվա 10.535 ուղևորահոսքի համեմատ աճը կազմել է 7.1 տոկոս:
2019 թ. Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 3.169.144 մարդ, որը 10.9 տոկոսով գերազանցում է 2018 թ. ցուցանիշը:
«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատությամբ, 13.7 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք-վայրէջքները: