Ֆինլանդիայի իշխանությունները մտադրվել են երկրում սահմանել քառօրյա աշխատանքային շաբաթ և վեցժամյա օր: Նման նախաձեռնությունը կյանքի է կոչվում երկրի 34-ամյա նորընտիր վարչապետ Սաննա Մարինի որոշմամբ: Ինչպես հայտնում է The Daily Mail պարբերականը, վարչապետը կառավարության անդամներին հրահանգել է աշխատանքային ճկուն ժամանակացույց մշակել:
«Կարծում եմ՝ մարդիկ արժանի են, որպեսզի ավելի շատ ժամանակ անցկացնեն իրենց ընտանիքների, սիրելիների հետ, զբաղվեն առօրյա գործերով ու օգտվեն կյանքի այլ իրողություններից, օրինակ՝ մշակույթից»: