Վրացական առաջին ալիքին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդես է եկել նոր հայտարարություններով: Նա առաջարկել է Ռուսաստանի հետ հարաբերություններում ընտրել երրորդ ուղին, ի շահ Վրաստանի օգտագործել բարեկամների դիվանագիտական հնարավորությունները: Առաջինը, ի դեպ, պատերազմն է, երկրորդը՝ ուղիղ դիվանագիտությունը: Իր երկրի համար Զուրաբիշվիլին ընդունելի է համարում «Նորմանդական ձևաչափը»:
Մյուս հայտարարությունը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի հետ Վրաստանի սահմաններին: Զուրաբիշվիլին համոզված է, որ այդ երկու հանրապետությունների հետ սահմանների ճշտումը կօգնի Վրաստանի՝ որպես պետության կայացմանը: Նա հիշեցրել է, որ դադարեցված է այն տարածքների սահմանազատման գործընթացը, որոնք համաձայնեցված չեն հարևան Հայաստանի և Ադրբեջանի հետ: