DW լրատվական ծառայությունը անդրադարձել է Ուկրաինայի նախագահ Զելենսկու՝ ռուսական ԶԼՄ-ների բնորոշմամբ «մեծ հարցազրույցին», որը, իբր, Ուկրաինայի ղեկավարը տվել է Россия 24-ին: Իրականում Զելենսկու այսպես կոչված հարցազրույցը տևել է ընդամենը մեկ րոպե: Երբ լրագրողուհին հարցրել է, թե ինչպես է անցել Պուտինի հետ հանդիպումը, նա պատասխանել է. «Առաջին հանդիպումը գերազանց է, խոսեցինք, բարձրացրինք կարևոր հարցեր: Տեսնում եք՝ բոլորը հոգնել են, ուզում ենք ընթրել: Կարծում եմ, որ սա այս ձևաչափով հանդիպումների ճիշտ սկիզբն է, մենք հնարավորություն ունենք հասնել արդյունքի»:
Այդ կարճ պատասխանը, սակայն, Россия 24-ը ներկայացրել էր որպես «Նորմանդական քառյակի» բանակցությունների վերաբերյալ «առաջին մեծ հարցազրույցը Վլադիմիր Զելենսկու հետ»: