Բասկետբոլի Ադրբեջանի և Հայաստանի տղամարդկանց հավաքականները հայտնվել են Եվրոպայի երկրների առաջնության «B» խմբում:
Բացի Ադրբեջանից և Հայաստանից՝ այս խմբում հանդես կգան նաև Իռլանդիայի և Անդորայի տղամարդկանց հավաքականները:
A խմբում կխաղան Մալթայի, Ջիբրալթարի և Սան Մարինոյի հավաքականները:
Փոքր երկրների միջև Եվրոպայի առաջնության հանդիպումները կանցկացվեն 2020 թվականի հունիսի 29-ից հուլիսի 4-ը՝ Իռլանդիայի Լիմերիկ քաղաքում: