Բոլիվիայի ժամանակավոր կառավարության Ներքին գործերի նախարար Արտուրո Մուրիլյոն The Guardian-ին տված հարցազրույցում ասել է, որ Բոլիվիայի քաղաքները շրջափակելու և մարդկանց սովի մատնելու հրահանգները, որ, իբր, նախկին նախագահ Էվո Մորալեսն է տվել իր կողմնակիցներին, ահաբեկչություն են և ապստամբության կոչ:
«Սա ահաբեկչություն է և ապստամբության կոչ: Մենք պահանջում ենք առավելագույն պատիժ՝ 30 տարվա ազատազրկում: Ցանկացած ահաբեկիչ պետք է իր կյանքի մնացած մասը բանտում անցկացնի. լինի Էվո Մորալեսը, թե՝ որևէ այլ մեկը:
Կարևոր չէ՝ նախկին նախագահ եք, թե գյուղացի, սպիտակ եք, թե՝ սև: Ըստ էսւթյան, նույնիսկ ավելի վատ է, եթե նախկին նախագահ եք: Նախկին նախագահը պետք է կրկնակի խիստ պատժաչափի ենթարկվի, որովհետև ժողովուրդը վստահել է իր նախագահին»,- ասել է Մուրիլյոն: