Տեղական Página Siete պարբերականը հայտնել է, որ ընդդիմադիր «Ժողովրդավարական միասնություն» կուսակցությունից Բոլիվիայի Սենատի անդամ Ժանին Անիեսը կլինի նախագահի պաշտոնակատարը: Բոլիվիայի խորհրդարանի Սենատի երկրորդ փոխխոսնակը հայտարարել է, որ նախագահի պատասխանատվությունը ստանձնելու է միայն նոր ընտրություններ կազմակերպելու համար: Ըստ Բոլիվիայի Սահմանադրության, Մորալեսի հրաժարականից հետո նրա պաշտոնը պետք է ստանձներ փոխնախագահ Ալվարո Գարսիա Լիները, բայց նա նույնպես հրաժարական է տվել: Հրաժարական են ներկայացրել նաև նախագահի մյուս երկու հավանական պաշտոնակատարները՝ Սենատի նախագահ Ադրիանա Սալվատիերան և Պատգամավորների պալատի ղեկավար Վիկտոր Բորդան: