Դերասան Արմեն Ջիգարխանյանին դուրս են գրել հիվանդանոցից, նա արդեն տանն է:
Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է նրա ընկեր Արթուր Սողոմոնյանը:
Նախորդ շաբաթ մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ Ջիգարխանյանը ծանր վիճակում վերակենդանացման բաժանմունքում է: Սողոմոնյանն ավելի ուշ այդ տեղեկությունը հերքել էր՝ հայտնելով, որ դերասանը պրոֆիլակտիկ զննում է անցնում:
«Արմեն Բորիսովիչը դուրս է գրվել, նա տանն է, ամեն ինչ լավ է»,- ասել է Սողոմոնյանը: