Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության զեկույցը ցնցող տվյալներ է ներկայացրել: Մեկ շնչի հաշվով ալկոհոլի ամենաշատ սպառող երկրների տասնյակում առաջին տեղը զբաղեցնում է Լիտվան, որտեղ բնակիչները տարեկան խմում են միջինը 12.3 լիտր ալկոհոլ: Երկրորդ տեղում Ավստրիան է (11,8 լիտր), երրորդում՝ Ֆրանսիան (11,7 լիտր): Լավագույն հնգյակը եզրափակում են Չեխիան (11,6 լիտր) և Լյուքսեմբուրգը (11,3 լիտր): Ռուսաստանը յոթերորդ տեղում է՝ տարեկան 11,1 լիտր ալկոհոլով: Միևնույն ժամանակ, փորձագետները նշել են, որ 2007 թվականից ռուսները սկսել են միջինը յոթ լիտր պակաս ալկոհոլ սպառել: Ամենաքիչը ալկոհոլ սպառում են Ինդոնեզիայի բնակիչները (0,3 լիտր), Թուրքիան (1,4 լիտր) և Իսրայելը (2,6 լիտր):