Նոյեմբերի 9-ին լրանում է բեռլինյան պատի փլուզման 30-ամյակը: Այն կանգուն է եղել 1961 թվականի օգոստոսի 13-ից մինչև 1989-ի նոյեմբեր: Բեռլինի պատը բաժանեց ոչ միայն քաղաքի արևմտյան և արևելյան մասերը, այլև Արևմտյան Բեռլինն առանձնացրեց Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության տարածքից: Պատը կառուցվել է Վարշավայի պայմանագրի երկրների առաջարկությամբ և Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության առաջնորդ Ուոլթեր Ուլբրիխտի որոշմամբ: 1989-ի նոյեմբերի 9-ին զանգվածային բողոքների ազդեցության տակ ԳԴՀ-ի կառավարությունը վերացրեց Արևմտյան Բեռլինի հետ հաղորդակցման սահմանափակումները, իսկ 1990-ի հունիսի 1-ին ամբողջովին վերացրեց սահմանային վերահսկողությունը: Գերմանացիների համար այդ պատմական իրադարձությանը նվիրված միջոցառումներին մասնակցելու հրավեր է ստացել Գերմանիայում Ռուսաստանի դեսպանը: