Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խստորեն դատապարտել է իսլամի և ահաբեկչության միջև զուգահեռներ անցկացնելու արևմտյան երկրների դիրքորոշումը՝ հայտնում է Anadolu գործակալությունը:
«Մահմեդականը չի կարող ահաբեկիչ լինել: Արևմուտքը, զուգահեռներ անցկացնելով իսլամի և ահաբեկչության միջև, պետք է նայի իրենց երկրներում տիրող իրավիճակին: «Իսլամական ահաբեկչություն» հասկացություն գոյություն չունի: Ահաբեկիչներ պետք է փնտրել Արևմուտքում»,- ասել է Թուրքիայի նախագահը Անկարայի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի գիտական անձնակազմի հետ հանդիպմանը:
Թուրքիայի նախագահը շեշտել է, որ նրանք, ովքեր ահաբեկչական գործողություններ են կատարում իսլամի քողի տակ, իրականում կրոնի թշնամի են: