Վերջին շրջանում ուղղափառ և կաթոլիկ հոգևորականները հաճախ են հայտնվում սկանդալային պատմությունների կենտրոնում՝ մանկապղծություն, ցոփ ու շվայտ կյանք, մեծ հարստություններ, լիմուզիններ՝ անթիվ պահակախմբով: Սակայն լիտվացի հոգևորականը գերազանցել է բոլորին, նա ներառված է երկրի ամենահարուստ պետական ծառայողների և պաշտոնատար անձանց ցուցակում: Ըստ Reitingai-ի, Ռիմանտաս Գուդյալիսին է պատկանում մի ամբողջ կալվածք Պանևեժիս քաղաքի տարածքում, որը գնահատվում է 1 մլն 400 հազար եվրո: Որտեղի՞ց հոգևորականին այդքան փող, եթե ըստ Պանևեժիսի եպիսկոպոսի, եկեղեցու սպասավորները պետք է առաջնորդվեն հարստությունն առաջնային չէ սկզբունքով: Հոգևորականն իրավունք չունի բիզնեսով զբաղվել, մինչդեռ Գուդյալիսը վարկերի և իր միջոցների օգնությամբ կալվածքը վերածել է զվարճանքի ու հանգստի գոտու և վստահեցնում է, որ այն շահույթ չի ապահովում, դա պարզապես ներդրում է մշակույթի ոլորտում: