Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն (NABU) քրեական գործ է հարուցել Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի և նրա երկու տեղակալների նկատմամբ դավաճանության և փողերի յուրացման մեղադրանքով, հայտնում է Украинские новости գործակալությունը:
Ավելի վաղ Կիևի քաղաքային խորհրդի պատգամավորները Կլիչկոյին կասկածում էին Շուլյավսկու կամրջի վերակառուցման ընթացքում լիազորությունները չարաշահելու և դրամական միջոցները յուրացնելու, հողատարածքների անթույլատրելի զավթման, անօրինական կառուցումների և Կիևում բազմաթիվ շենքերի ապօրինի վերակառուցումների մեջ:
Բացի այդ, պատգամավորները կասկածում են, որ քաղաքապետը մայրաքաղաքի գանձարանի հաշվին նպաստել է մասնավոր անձանց ապօրինի հարստացմանը: