• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Սամվել Կարապետյանը ֆեյք ուժի ֆեյք վարչապետի թեկնածուն է. Ստեփանյան Բաց հարթակ. Սամվել Կարապետյանը... 20:38
Թուրքիային և Ադրբեջանին հարվածների հետ կապված իրավիճակը կարգավորվել է. Բաղաեի. «Հարևաններ» Թուրքիային և Ադրբեջանին հարվածների... 20:35
Օրը՝ 60 վայրկյանում | 07.04.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 07.04.2026 20:22
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Լեռնային Ղարաբաղ 14:4606 Նմբ, 2019

Դուք լսե՞լ եք Բաքվի մասին, ուզո՞ւմ եք՝ շարունակեմ... Մնացականյանը՝ ադրբեջանցի պատգամավորին

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն Ուկրաինայի ԱԳ նախարար Վլադիմիր Պրիստայկոյի հետ միասին մասնակցել է Շվեդիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված դասախոսությանը «Զրույց Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հետ» խորագրի ներքո:

Հայաստանի ԱԳ նախարարը համապարփակ ներկայացրել է Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությունը, Հայաստանում ծավալվող ժողովրդավարական բարեփոխումները, երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունները:

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը՝ նախարար Մնացականյանը, մասնավորապես, նշել է, որ անցյալ տարվա ընտրություններում հանրության կողմից ստացված լայն մանդատը նաև վստահություն է և մեծ պատասխանատվություն կառավարության համար՝ հասցեագրելու այդ մանդատի հիմքում ընկած առաջնահերթությունները. «Առաջին ամիսների ընթացքում Կառավարությունը հիմնականում կենտրոնացած էր այդ մանդատի հիմքում ընկած ամենաանմիջական պահանջները հասցեագրելու վրա. այն է՝ կոռուպցիայի դեմ պայքարը, տնտեսական-հասարակական կյանքում հավասար հնարավորությունների ապահովումը, արդարադատության ամրապնդումը, ընտրությունների անցկացումը: Միաժամանակ, քաղաքական կամքի դրսևորմամբ ի ցույց դրվեց կոռուպցիայի դեմ պայքարելու, ինչպես նաև հանրության և քաղաքական ուժերի համար ընդունելի ընտրություններ կազմակերպելու կարողությունը: Սակայն դա բավարար չէ, դա միայն սկիզբն է՝ առաջին քայլը: Քանի որ ամենակարևոր մարտահրավերը և ամենակարևոր նպատակն այդ պետության կառուցվածքային կարողությունների ամրապնդումն է այնպես, որ անկախ քաղաքական կամքի առկայությունից, հանրային կառույցներն ունենան կարողություն պահպանելու այն մոդելը, որը հիմնված է ժողովրդավարության, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի, իրավունքի գերակայության վրա: Եվ այսօր Հայաստանում տեղի է ունենում հենց այս գործընթացը»:

Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների և տարբեր գործընկերների հետ առկա համագործակցության համատեքստում նախարար Մնացականյանը նշել է. «Մեր արտաքին քաղաքականությունը կառուցված է շատ հետևողական կերպով՝ ապահովելու մեր ազգային անվտանգության ճարտարապետության ամրապնդումը: Դրա էությունը բացատրելու համար՝ նշեմ, որ մենք ունենք անվտանգության երկու հիմնարար մարտահրավեր: Դրանցից մեկը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի չկարգավորված լինելն է, իսկ մյուսը՝ Թուրքիայի սպառնալիքը: Թուրքիայի հետ հարաբերությունների բացակայությունը, Թուրքիայի դեպքում արդարության շարունակական ժխտումը, Ցյուրիխյան արձանագրությունների մերժումը, ի լրումն նաև մի շարք այլ գործոնների, լուրջ վտանգ են ներկայացնում Հայաստանի համար»:

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների բացման խոսքին հետևած հարցուպատասխանի ժամանակ ադրբեջանցի պատգամավորի՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ հարցին, թե արդյոք Հայաստանը պատրա՞ստ է Ադրբեջանի հետ միասին գնալ միջազգային տրիբունալ՝ ուսումնասիրելու հայերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, էթնիկ զտումները, որոնց մասին առկա են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևեր, Եվրոպական խորհրդարանի, Եվրոպայի խորհրդի բանաձևեր, նախարար Մնացականյանը հակադարձեց, թե արդյոք ինչպես պետք է վերաբերվել Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործություններին.

«Դուք լսե՞լ եք Բաքվի մասին: Լսե՞լ եք Սումգայիթի, Մարաղայի մասին, լսե՞լ եք Շահումյանի շրջանի օկուպացիայի մասին: Լսե՞լ եք Մարտակերտի շրջանի մի մասի օկուպացիայի մասին: Լսե՞լ եք Մարտունու շրջանի մի մասի օկուպացիայի մասին: Ուզո՞ւմ եք՝ շարունակեմ: Հենց սրա մասին է խոսքը: Դուք պատրա՞ստ եք նվազեցնելու հռետորաբանությունը: Դուք պատրա՞ստ եք հասկանալու մեր մտահոգությունները: Դուք պատրա՞ստ եք ներգրավվելու նման երկխոսության մեջ: Թե պետք է լինի ձեր ճշմարտությունը, այլապես ճշմարտություն չկա: Պետք է լինի միայն ձեր ցանկացած ձևով լուծում, այլապես այլ լուծում չկա: Առավելապաշտական լինելով՝ երբևէ խաղաղություն չենք ունենա: Հենց սա է ընկած իմ կողմից մատնանշված ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու դրույթի առանցքում: Դուք խոսում էիք մեզ վերաբերող խնդրների մասին: Ձեզ սրբի տեղ մի՛ դրեք: 

Ես ասացի, որ կա անվտանգության հարց, որ առկա է անվտանգային միակ կազմակերպում, որ թույլ չի տալիս, որպեսզի վերսկսվի ագրեսիան, օկուպացիան. բառեր, որոնք ձեզ հայտնի են, և որոնք դուք այդքան հաճախ եք օգտագործում։ Ագրեսիա, օկուպացիա և մեր 150 հազար հայրենակիցների ֆիզիկական, էքզիստենցիալ անվտանգությանը սպառանացող վտանգ։ Նրանք մարդիկ են, որոնք ունեն անուն, ընտանիք, տներ, ֆիզիկական անվտանգության մտահոգություններ, և չկա անվտանգության որևէ այլ կազմակերպում, քան այն, ինչ ունենք այսօր։ Բանակցությունները հենց դրա շուրջ են, թե ինչպես հասնել մի կետի, որը չի հասցեագրի մի կողմի առավելապաշտական պահանջները՝ մյուսների հաշվին»:   

Ադրբեջանի ներկայացուցիչների հարցերի առնչությամբ, թե արդյոք ինչպե՞ս կարելի է խոսել խաղաղության մասին, երբ Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ «Արցախը Հայաստան է և վերջ», ինչպես նաև, թե ի՛նչ քայլեր են ձեռնարկվել Հայաստանում բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ, նախարար Մնացականյանը նշել է. «Նախևառաջ կցանկանայի հղում անել նրան, ինչի մասին նշեց Բելառուսի խորհրդարանի հարգարժան անդամը: Կարծում եմ, որ նրա ուղերձը շատ կարևոր է, որը վերաբերում էր շահառու կողմերի՝ խաղաղ գործընթացի սեփականության զգացումին: Դուք իրավացի եք. հենց Հայաստանը, Ադրբեջանը և Արցախը պետք է ստանձնեն պատասխանատվությունը և հասնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծման: Սա վերաբերում է նաև այն հարցին, որը տալիս էր, կարծեմ, պարոն Բախտիարը:

Վարչապետի ուղերձը, որ խաղաղությունը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար, արժանի է փոխադարձման: Դա ուղերձ է, որը արտացոլում է լուծման համար անհրաժեշտ մի շատ կարևոր նախադրյալ. այն է՝ կողմերի կարողությունը դիտարկել մյուս կողմի մտահոգությունները և ստանձնեն պարտավորություններն այնպես, որ արտացոլվեն յուրաքանչյուր կողմի մտահոգությունները:

Դա է խաղաղ կարգավորման տրամաբանությունը, որն պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Կարծում եմ, սա նաև վերաբերում է բարձրաձայնված մյուս հարցին: 

Այժմ, ինչպես ես նշեցի, մենք ունենք որոշ առաջարկներ, որոշ գաղափարներ, որոնց հիման վրա մենք փորձում ենք կառուցել, ապաքաղաքականացնել մարդկանց միջև շփումները: Ինչպես տեսաք, մենք ունենք այս քաղաքականացված շփումները, մենք փորձում ենք մեղադրել միմյանց, մենք փորձում ենք անտարբեր լինել մյուս կողմերի մտահոգությունների նկատմամբ: Քաղաքականացված երկխոսությունը մեզ ամենևին անհրաժեշտ չէ: Կան շատ լավ գաղափարներ, և կա փոխըմբռնում, ինչպես նաև իմ գործընկերոջ՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ զրույցում, որ պետք է այնքան զգուշորեն առաջ շարժվենք, որ կարողանանք պահպանել այն, ինչ հիմա փորձում ենք անել, պահպանել այդ հարթակի ստեղծումը, որտեղ որոշակի դրական փորձառություն կարող է ձևավորվել, ինչի հիման վրա էլ կարող ենք կատարել հետագա քայլեր: Ես բերեցի լրագրողների օրինակը: Մենք կարող ենք տարածաշրջանում ձևավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ մի նոր նարատիվ»: 

Դիտումների քանակ38
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Շվեդիայի ԱԳ նախարարի հետ 17:5305 Նմբ, 2019 Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Շվեդիայի ԱԳ նախարարի հետ
  • ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում փակուղի չենք տեսնում.  Մնացականյան 15:2301 Նմբ, 2019 ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում փակուղի չենք տեսնում. Մնացականյան Քաղաքականություն
  • Արդարությունն ու ճշմարտությունը համախմբվեցին պատմական բանաձևում.  Զոհրաբ Մնացականյան 10:4830 Հոկ, 2019 Արդարությունն ու ճշմարտությունը համախմբվեցին պատմական բանաձևում. Զոհրաբ Մնացականյան Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Զենք-զինամթերք և թմրամիջոցներ են հայտնաբերվել․ կան ձերբակալվածներ 09:1408 Ապր, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 09:0608 Ապր, 2026
  • Իրանը դրական է արձագանքել ԱՄՆ-ի՝ հրադադարի հայտարարությանը․ ապրիլի 10-ին Իսլամաբադում կմեկնարկեն բանակցությունները 08:5008 Ապր, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 08:3908 Ապր, 2026
  • ՄԱԿ-ում ՀՀ պատվիրակությունը ողջունել է մանդատների ստեղծման, կիրարկման ու վերանայման վերաբերալ ԳԱ բանաձևի ընդունումը 08:2108 Ապր, 2026
  • Թրամփը համաձայնել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի․ Թեհրանը 10 կետանոց առաջարկ է ներկայացրել 08:1508 Ապր, 2026
  • Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել դաշտում․ վարորդը հոսպիտալացվել է 07:4908 Ապր, 2026
  • Օրենսդրական փոփոխությունից հետո ապրանքները կվարակազերծվեն. կլինեն լիցենզավորված կազմակերպություններ 01:2108 Ապր, 2026
  • Ամբողջ իրանական ժողովրդին ուղղված սպառնալիքներն անընդունելի են․ Հռոմի Պապ 01:1508 Ապր, 2026
  • Խարբերդի ամառանոցներից դեպի Նուբարաշեն ճանապարհին 5 մեքենա է բախվել․ կան տուժածներ 01:1408 Ապր, 2026
  • Ապրիլի 8-ի եղանակային կանխատեսումները 00:5808 Ապր, 2026
  • Իրանին տրված վերջնաժամկետը լրանում է․ Պակիստանը Թրամփին առաջարկ է ներկայացրել 00:5608 Ապր, 2026
  • 200-ից ավելի դպրոցներ տնօրեն չունեն. նախարարությունը հավաքում է գործուղվել ցանկացողների տվյալները 00:2808 Ապր, 2026
  • Ռուսաստանը և Չինաստանը արգելափակել են Հորմուզի նեղուցի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը 00:0908 Ապր, 2026
  • Ուրիշ բան, որ պարզվի՝ ասենք 20 երկրի քաղաքացի է. Ալեքսանյանը՝ Սամվել Կարապետյանի մասին 00:0308 Ապր, 2026
  • Նախագահը ստորագրել է Ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու, ինչպես նաև մի շարք այլ օրենքներ 23:3707 Ապր, 2026
  • Մայրության և գեղեցկության տոնին ՄԻՊ ուշադրության կենտրոնում Ղարաբաղից բռնի տեղահանված կանայք են 23:2507 Ապր, 2026
  • Եղե՛ք զգոն, սպասվում է քամու ուժգնացում՝ 24-27 մ/վ արագությամբ․ Ազիզյանը մանրամասնել է՝ ինչ անել 23:2207 Ապր, 2026
  • Ադրբեջանցի վարորդը Հայաստանում չի շրջել, տեսանյութն էլ Երևանից չէ. անհայտ ծագման նոր կեղծիքները 23:1407 Ապր, 2026
  • Այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կկnրծանվի. Թրամփ 22:5907 Ապր, 2026
  • Երևանում 4 մեքենա է բախվել. երկաթբետոնե սյունն ընկել է «Honda»-ի վրա 22:4307 Ապր, 2026
  • Ապօրինաբար օտարված տարածքները վերադարձվում են պետությանը. Նորքում անտառ կհիմնվի 22:3307 Ապր, 2026
  • ԱԳՆ-ում կայացել է հանդիպում՝ նվիրված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին 22:2107 Ապր, 2026
  • Հարցազրույց Արծվիկ Մինասյանի հետ 22:1107 Ապր, 2026
  • 3+1 փոքրիկ խմբակի մասին. վարչապետը տեսանյութ է հրապարակել 22:0807 Ապր, 2026
  • «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները 21:5507 Ապր, 2026
  • Ստեղծարար կանանց ներուժի բացահայտում 21:3607 Ապր, 2026
  • Բեզոարյան այծերի արու և էգ առանձնյակներ են ֆիքսվել Եղեգիսի անտառապետությունում 21:2007 Ապր, 2026
  • Լուրեր 21:00 | Ապատեղեկատվության հոսք․ կեղծ տեսանյութերի թիրախում՝ Հայաստանը | 07.04.2026 21:0007 Ապր, 2026
  • «Ալֆա-ֆարմ իմպորտ» ընկերությունը 2025-ին 5 մլրդ 580 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:5707 Ապր, 2026
  • Իրանը պետք է հարևան երկրներին փոխհատուցում տրամադրի պատճառված վնասի համար. ԱՄԷ նախագահի խորհրդական 20:5107 Ապր, 2026
  • Տեխնիկակա՞ն, թե՞ առանցքային փոփոխություն. ԱԺ արտահերթի օրակարգը 20:4407 Ապր, 2026
  • Ապրիլ 7-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3907 Ապր, 2026
  • ՑԱՀԱԼ-ը հայտարարել է, որ ավարտվել է Իրանի տարածքում հարվածների մասշտաբային ալիքը 20:3407 Ապր, 2026
  • Հոգատարություն և իրազեկվածության բարձրացում․ Փրկարար ծառայության հյուրերը տարեցներն էին 20:2807 Ապր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 07.04.2026 20:2207 Ապր, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Ապրիլ 7. 2026 20:0607 Ապր, 2026
  • Ռազմական առումով Իրանը պարտվել է և այժմ փորձում է աշխարհին տնտեսական վնաս հասցնել. Վենս 19:5707 Ապր, 2026
  • 278 հայտից 126-ը՝ հաստատված․ ներկայացվել են 2026-ի մշակութային ծրագրերը 19:4807 Ապր, 2026
  • Հայաստանում վերաբացվել է «Էրազմուս+» ազգային գրասենյակը 19:3907 Ապր, 2026
  • Վենսը Ուկրաինային մեղադրել է ԱՄՆ-ի և Հունգարիայի ընտրություններին միջամտելու համար 19:2807 Ապր, 2026
  • ԱԺ արտահերթ նիստի օրակարգային 4 նախագծերը, այդ թվում՝ ԸՕ-ի փոփոխությանն առնչվող առաջարկը, ընդունվեցին 19:2407 Ապր, 2026
  • Բանկեր-բիզնես երկխոսություն՝ Լոռու մարզում 19:1707 Ապր, 2026
  • Դաղստանում անձրևների հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակի կարգավիճակը կբարձրացվի 19:0607 Ապր, 2026
  • Լուրեր 19:00 | Կարկանդակից մինչև ընտրական օրենսգիրք․ ԱԺ-ում թեժ քննարկում 19:0007 Ապր, 2026
  • Փոխհրաձգություն՝ Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության շենքի մոտ 18:5407 Ապր, 2026
  • ԱԺ արտահերթ նիստ | ՈՒՂԻՂ 18:5007 Ապր, 2026
  • ՀՀ և ԵՄ ներկայացուցիչները համանախագահել են ՓԿԶՊ բարեկամների խմբի հանդիպումը 18:3907 Ապր, 2026
  • Որսորդական հրացանով կրակել է համագյուղացու ուղղությամբ, որը մահացել է. կանխվել է հանցագործություն կատարած անձի փախուստը ՀՀ-ից 18:3207 Ապր, 2026
  • Արսեն Թորոսյանը մասնակցել է Ղարաբաղից տեղահանված կանանց հետ քննարկմանը 18:2107 Ապր, 2026
  • Ներկայացվել է ՀՌՀ-ի՝ 2025-ի գործունեության և տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը 18:0907 Ապր, 2026
  • Արմավիրի բնակիչների խնդիրները՝ ՄԻՊ այցի օրակարգում 17:5807 Ապր, 2026
  • Տիգրան Խաչատրյանը և «Վեոլիա» ընկերության փոխնախագահը քննարկել են ջրամատակարարման որակի բարձրացմանը վերաբերող հարցեր 17:4407 Ապր, 2026
  • Այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կկործանվի. Թրամփ 17:3307 Ապր, 2026
  • Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի վերաբացմանը 17:2107 Ապր, 2026
  • Գորայքում առանց համապատասխան թույլտվության քարի արդյունահանում իրականացնող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 7․3 մլն դրամը. ՔԿ 17:1307 Ապր, 2026
  • Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության շենքի մոտ փոխհրաձգություն է տեղի ունեցել. կան զոհեր 17:0707 Ապր, 2026
  • Լուրեր 17:00 | Ապատեղեկատվություն և անհարկի անհանգստություն. ՊՆ-ն հակադարձել է Հայկ Սարգսյանին 17:0007 Ապր, 2026
  • Վահե Հովհաննիսյանը և Հնդկաստանի դեսպանը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները 16:5807 Ապր, 2026
  • Ջեյ Դի Վենսը երկօրյա այցով ժամանել է Բուդապեշտ 16:4607 Ապր, 2026
  • ԶՈՒ-ում թոքաբորբից մահվան դեպք 2024-ին չի գրանցվել. ՊՆ-ն արձագանքել է Հայկ Սարգսյանի հայտարարությանը 16:3407 Ապր, 2026
  • 36-ամյա Արկադի Սիրեկանյանը հետախուզվում է 16:3107 Ապր, 2026
  • ՇՄ նախարարը և Նիդերլանդների դեսպանը անդրադարձել են COP17-ի կազմակերպչական և օրակարգային հարցերին 16:2207 Ապր, 2026
  • Մինչև 2030 թվականը բուհերի ընդունելությունը կկատարվի գործող ընթացակարգով․ քննարկում ԱԺ-ում 16:1207 Ապր, 2026
  • Պետք է ունենանք համաձայնագիր, որն ընդունելի կլինի ինձ համար. Թրամփ 15:5607 Ապր, 2026
  • Ընտրական օրենսգրքում այս կարգավորումն ինքնին լավն է, բայց քանի որ ժամկետները խնդրահարույց են, ո՛չ քննադատում ենք, ո՛չ էլ ողջունում. Դանիել Իոաննիսյան 15:4007 Ապր, 2026
  • «Արտեմիս II» առաքելության տիեզերագնացները պտույտ են կատարել Լուսնի շուրջ և արդեն վերադառնում են Երկիր 15:3207 Ապր, 2026
  • Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ 15:2407 Ապր, 2026
  • Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի 15:2307 Ապր, 2026
  • Չի կարող ՀՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Ուժեղ քյաբաբ Ստյոպի մոտ» դաշինք. Վահագն Ալեքսանյան 15:1407 Ապր, 2026
  • Փորձում ենք նվազեցնել հնարավոր բոլոր ռիսկերը և վերահսկողական մեխանիզմներ ներդնել. ԲՏԱ նախարար 15:0807 Ապր, 2026
  • Թուրքիայում նախագահի արտահերթ ընտրության անցկացում օրակարգում չկա. Էրդողան 15:0407 Ապր, 2026
  • Լուրեր 15:00 | Ձեր խորհրդարանական գործունեության մայրամուտն ենք տեսնում. Կոնջորյանը՝ ընդդիմությանը 15:0007 Ապր, 2026
  • Մեկ օրում հայտնաբերվել են 13 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ 14:5607 Ապր, 2026
  • Դանիել Իոաննիսյանի ճեպազրույցը 14:4707 Ապր, 2026
  • Կիևը Մոսկվային է փոխանցել էներգետիկ հրադադարի առաջարկ. Զելենսկի 14:4407 Ապր, 2026
  • Բուժաշխատողները ավելի բարձր աշխատավարձ պետք է ստանան՝ հիմնվելով ծանրաբեռնվածության և որակի վրա. Լենա Նանուշյան 14:4007 Ապր, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական կապերին և երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր 14:3707 Ապր, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը 14:3607 Ապր, 2026
  • Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները 14:3507 Ապր, 2026
  • ԱՍՀ նախարարը և Կատարի դեսպանը քննարկել են համագործակցության հարցեր 14:3107 Ապր, 2026
  • Ազգային ժողովի արտահերթ նիստ | ՈՒՂԻՂ 14:3007 Ապր, 2026
  • Կրթաթոշակի մրցույթ հայաստանյան ասպիրանտների համար 14:1807 Ապր, 2026
  • «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում առաջարկում ենք մի շարք փոփոխություններ իրականացնել. Նանուշյան 14:0407 Ապր, 2026
  • 25 մլն դոլարից ավելի ներդրում սպասում է այս կարգավորմանը. Վարդանյանը՝ ջերմատնային տնտեսություն կառուցելու տուրքը նվազեցնելու մասին 13:5907 Ապր, 2026
  • Ռեկորդային ցուցանիշ. Պապոյանը՝ Հայաստան այցելած զբոսաշրջիկների աճի մասին 13:4907 Ապր, 2026
  • Պատերազմը դադարեցնելու՝ Իսլամաբադի ջանքերը հասել են կրիտիկական ու զգայուն փուլի. Պակիստանում Իրանի դեսպան 13:3807 Ապր, 2026
  • Հյուսիս-արևմուտքից ցուրտ հոսանքներ են ներխուժում, որոշ շրջաններում կանխատեսվում է ձյան ծածկի ավելացում 20-50 սմ-ով 13:2407 Ապր, 2026
  • Թույլ չենք տա ձեզ օգտագործել ժողովրդավարության գործիքները ժողովրդավարության դեմ պայքարելու համար. Ջուլհակյանը՝ ընդդիմադիրներին 13:2207 Ապր, 2026
  • Վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին 13:2107 Ապր, 2026
  • Ընտրական օրենսգիրքը լավարկում ենք հանուն նրա, որ ժողովրդավարությունը կախված չլինի մեկ անձից. Սոնա Ղազարյան 13:1907 Ապր, 2026
  • Անցել ենք համամասնական ընտրակարգի, որն իր էությամբ շարունակել է մնալ մեծամասնական. Ջուլհակյան 13:1107 Ապր, 2026
  • Ձեր ակտիվ մասնակցությունը պետական և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում կարևոր ներդրում են մեր երկրի կայուն զարգացման գործում. ՊԵԿ նախագահի ուղերձը կանանց 13:0907 Ապր, 2026
  • Պետք է հասկանանք՝ ինչ տեղ ունեն մեզանում այն կուսակցությունները, որոնք կաշառքի միջոցով փորձում են ազդել ընտրությունների վրա. Ջուլհակյան 13:0307 Ապր, 2026
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 13:0007 Ապր, 2026
  • Լուրեր 13:00 | Սահմանամերձում բնակապահովման ծրագիրը վերաբացվել է․ նոր պայմաններ և քվոտաներ 13:0007 Ապր, 2026
  • Ինչ տեխնիկական վրիպակի շտկում է ենթադրում ԸՕ-ում փոփոխություն առաջարկող նախագիծը. Ջուլհակյանը պարզաբանում է 12:5107 Ապր, 2026
  • Թուրքիայի հետ համատեղ աշխատանքն Ուկրաինայի համար ապահովում է էներգետիկ և լոգիստիկ անվտանգություն. Զելենսկի 12:4507 Ապր, 2026
  • Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 12:3907 Ապր, 2026
  • Քննիչի գործունեության վերաբերյալ վնասակար տեղեկություններ հրապարակելու և խուլիգանության մեջ մեղադրվող անձի գործը ուղարկվել է դատարան 12:3107 Ապր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015