Տաջիկստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ դիմակավորված զինված անձինք հարձակվել են Ուզբեկստանի հետ Տաջիկստանի Իշկոբոդ սահմանային անցակետի վրա: Սպանվել է 15 հարձակվող, զոհվել են մեկ սահմանապահ և ՆԳՆ աշխատակից: Տաջիկստանի ազգային անվտանգության կոմիտեն հայտարարել է, որ հարձակումն իրականացրել են ԻՊ-ի զինյալները, որոնք հանրապետության տարածք են թափանցել Աֆղանստանից: