2005-ին ընդունված տոնը կարճ ժամանակում դարձավ ռուսաստանցիների ամենասիրված տոներից մեկը: Այս օրը հիշում են 1612-ի իրադարձությունները, երբ տարբեր ազգությունների մարդիկ հավաքվեցին Կուզմա Մինինի և Դմիտրի Պոժարսկու շուրջը և Մոսկվան ազատագրեցին լեհերից:
Ամբողջ երկրում անցկացվում են տոնական միջոցառումներ՝ հայրենասիրական ակցիաներ, ցուցահանդեսներ, մշակութային փառատոներ, համերգներ, մարզական միջոցառումներ: Տոնակատարությունների կենտրոնը, իհարկե, մայրաքաղաք Մոսկվան է: Ավանդույթի համաձայն՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծաղիկներ Է դնում Կարմիր հրապարակում Մինինի և Պոժարսկու հուշարձանին: Կրեմլում պետության ղեկավարը պետական մրցանակներ կհանձնի Ռուսաստանի ժողովրդի միասնության ամրապնդման գործում ավանդ ունեցող քաղաքացիներին, իսկ երեկոյան ներկա կլինի «Զարյադյե» սրահում Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի համերգին՝ Վալերի Գերգիևի գլխավորությամբ: