42-ամյա տղամարդը մահացել է Հնդկաստանում երկու ընկերոջ սկսած 50 ձու ուտելու մրցույթի ժամանակ: 42-րդ ձուն ուտելիս Սուբհաշ Յադավն անգիտակից ընկել է ու մահացել: Ըստ տեղեկությունների, տղամարդը ընկերոջ հետ գնացել էր շուկա ձու ուտելու, նրանց միջև վեճ է ծագել, և այն լուծելու համար ընկերները միմյանց 50 ձու ուտելու մարտահրավեր են նետել: Հաղթողը ստանալու էր 2000 ռուփի (մոտ 21 ֆունտ): Եվ ահա, 42-ամյա Սուբհաշ Յադավի համար 42-րդ ձուն մահացու է եղել: Ըստ բժիշկների, նա մահացել է տասնյակ ձու ուտելուց առաջացած բարդություններից: