Թուրքական լրատվամիջոցները շարունակում են քննարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի որոշումը:
Թուրքական հրապարակումներում լուրեր են պտտվում, որ բանաձևի ընդունման հարցում հսկայական դեր է խաղացել աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը: Լրատվամիջոցները, վկայակոչելով սենատոր Ջեքի Սփայերին, գրում են, որ քվեարկության նախօրեին Քարդաշյանը հանդիպել է շատ կոնգրեսականների հետ: Հատկանշական է, որ Սփայերը Քիմ Քարդաշյանին անվանել է Հայաստանի «գաղտնի զենք»: