Սիրիայից ստացված տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայի դաշնակից Սիրիական ազատ բանակի գրոհայինները Թելլ Թամերայից ոչ հեռու կրակել են Free Burma Rangers մարդասիրական կազմակերպության մեքենայի վրա, ինչի հետևանքով խմբի անդամներից մեկը մահացել է, մյուսն էլ՝ վիրավորվել: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ոչ միայն հերքել է թուրքական զինուժի մասնակցությունն այդ հարձակմանը, այլև իրավապաշտպանների հայտարարությունը համարել է իրականությանը չհամապատասխանող: Մեկ այլ տեղեկության համաձայն, նույն շրջանում նույն ուժերի կողմից հարձակման է ենթարկվել Իրաքի սահմանի ուղղությամբ շարժվող ամերիկյան զինվորականների շարասյունը: Այս անգամ տուժածներ չեն եղել: